Օբնինսկի դրամատիկական թատրոն
Օբնինսկի դրամատիկական թատրոն | |
---|---|
Հիմնադրման ամսաթիվ | 1954 |
Օբնինսկի դրամատիկական թատրոն, Օբնինսկի ամենահին սիրողական թատրոնը, ստեղծվել է 1954 թվականին։ Խորհրդային տարիների ժամանակ ստացել է «ժողովրդական» անվանումը։ Թատրոնի անփոփոխ ղեկավարը Վերա Բեսկովան է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապագա թատրոնը ծնվել է որպես թատերական խմբակ ֆիզիկա-էներգետիկ ինստիտուտի (ՖԷԻ) արվեստի տանը, Օբնինսկում։ 1954 թվականին ՖԷԻ արվեստի կենտրոնի տնօրեն Իրինա Սիչկարյովան փոխանցել է թատերախմբի ղեկավարությունը երիտասարդ դերասանուհի Վերա Բեսկովային, ով ավելի ուշ ավարտել է Արվեստների ժողովրդական ինստիտուտը և ստացել է ռեժիսիորի դիպլոմ[1]։ Բասկովայի կարծիքով, Օբնինսկի դրամատիկական թատրոնի գործունեությունն սկսվել է Ալեքսեյ Նիկոլայևիչ Առբուզովի «Իրկուտսկյան պատմություն» պիեսով, որը բեմադրվել է 1961 թվականին։ Մյուս ներկայացումների մեջ առանձնանում էր «Համարձակ մայրիկը և նրա երեխաները» ըստ Բերտոլդ Բրեխտի պիեսի, որը բեմադրվել է 1964 թվականին՝ Առաջին համախորհրդային ժողովրդական թատրոնների փառատոնում։ Ներկայացումը փառատոնի դափնեկիր է դարձել, նկարահանվել և ցուցադրվել ԽՍՀՄ Պետական հեռուստառադիոտեսության երկրորդ ծրագրով[1]։ Թատրոնում ստեղծվել է ստուդիա` Մարինա Կլիմենկոյի ղեկավարությամբ, որի դերասանները աստիճանաբար համալրում են թատրոնի հիմնական կատարումները[1]։ Թատրոնն իր գոյության ողջ պատմության մեջ ունեցել է մոտ 400 մասնակից[2]։
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Իրկուտսկի պատմությունը» Ալեքսեյ Արբուզով (1961)
- «Համարձակ մայրիկը և նրա երեխաները» Բերտոլդ Բրեխտ (1964)
- «Մեր մարդիկ հաշվի կառնվեն» Ալեքսանդր Օվստովսկովի
- «Անմեղ մեղավորները» Ալեքսանդր Օվստովսկովի
- «Սիրենան և Վիկտորիան» Ալեքսանդրա Գալին
- «Արմատները» Ռ. Գոլուշկո
- «Չշփվող մեր ծովը» Նիկոլայ Կոլյադի
- «Բալթյան Քառակուսի» Վլադիմիր Գուրկին
- «Թագավորական խաղեր» Գրիգորի Գորին
- «13» Ռէյ Կուն
- «Գլխարկով ձիուկը»
- «Մոխրոտ»
- «Սառցե թագուհի»
- «Եղնիկի ծաղիկ»
- «Ձեր քույրը և գերուհին»
- «Մայրիկ»
- «Ծաղրածուն և հանցագործը»
- «Ծեր նապաստակը»
- «Սանյան, Վանյան և նրանց հետ Ռիմասը»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Воронцова Марина. Театр — не мода, он навсегда! // Вы и мы. — 26 ноября 2009 года.
- ↑ День рождения Веры Петровны Бесковой // Администрация города Обнинска. — 27 сентября 2011 года.